ԵԽԽՎ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակել

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

ԵԽԽՎ պատգամավորները հանդես են եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զեկուցողի նշանակման ընթացակարգի նախաձեռնողը Շվեյցարիայից պատգամավոր Սիբել Արսլանն էր, որին աջակցում են 23 այլ պատգամավորներ Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Բելգիայից, Ռումինիայից, Իռլանդիայից, Թուրքիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից և Իսլանդիայից։

Պատգամավորներն իրենց «տագնապն են արտահայտում 2023 թվականի սկզբից ադրբեջանցի լրագրողների, ակտիվիստների, բնապահպան իրավապաշտպանների, ընդդիմադիրների և խղճի բանտարկյալների նկատմամբ բռնաճնշումների ուժեղացման կապակցությամբ»։

Նրանք ահազանգում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումներն ավելի ակնհայտ են, քան երբևէ, մինչդեռ կառավարական ճնշումները և քաղաքական հետապնդումները շարունակում են մնալ քննադատական ​​ձայները վախեցնելու և լռեցնելու հիմնական գործիքները։

Նշվում է, որ 12 ամսում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է՝ 99-ից հասնելով ավելի քան 200 մարդու։ Պատգամավորների կարծիքով՝ ԵԽԽՎ-ն պետք է նշանակի զեկուցող, որը կուսումնասիրի քաղբանտարկյալների աճող խնդիրը և Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող ահաբեկման գործողությունները, ինչը կհանգեցնի համապարփակ զեկույցի պատրաստման։

Նախկինում ԵԽԽՎ-ն երկու անգամ քննարկել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցները։ Քրիստոֆ Շտրասերի զեկույցը տապալվել է 2013 թվականին, սակայն 2020 թվականին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ հիմնված Սուննա Էվրադսոտիրի զեկույցի վրա, որը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան