Ադրբեջանը կրկին պնդում է, թե Հայաստանի վրա ռազմական հարձակման մտադրություն չունի․ POLITICO

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են այն պնդումները, թե Հայաստանի հետ նոր հակամարտություն է սպասվում՝ հերքելով ենթադրությունները, որ պատրաստվում են ուժ կիրառել՝ հարձակվելով Հայաստանի վրա, նաև նշելով, թե շուտով խաղաղության պայմանագիր կարող է կնքվել։ POLITICO-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ իր երկիրը մտադիր չէ գրավել Սյունիքը՝ այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ ճանապարհի բացման շուրջ: Նախագիծը, նրա խոսքով, «կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար, փոխարենը կարող են դա անել Իրանի հետ»:

«Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմանի ներգրավվածության շրջանակում տրանսպորտային կապերի և հաղորդակցության կառուցմանը։ Այն դեռ սեղանին է, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրոք հետաքրքրված են դրանով»,- ասել է Հաջիևը:

«Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Այն պետք է հիմնված լինի պետությունների ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- լրատվամիջոցին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Լրատվականը նաև նշում է, որ, այնուամենայիվ, ԵՄ-ի դերը՝ որպես հակամարտությունում միջնորդ, այժմ վտանգի տակ է, քանի որ Բրյուսելում բանակցությունները, որոնք նախատեսված էին այս ամիս, հետաձգվել են՝ Իրանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից օրեր անց, որին մասնակցում էր Ռուսաստանը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, անանունության պայմանով ասել է, որ դաշինքը չի կորցնում իր ազդեցությունը, պարզապես կազմակերպման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։

Էմմա Չոբանյան