ԱՄՆ զորքերն Իրաքում և Սիրիայում անցյալ շաբաթվա ընթացքում 13 անգամ հարձակման են ենթարկվել․ Պենտագոն

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են առնվազն 13 հարձակման։ Հոկտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան զորքերը 10 անգամ թիրախավորվել են Իրաքում և երեք անգամ՝ Սիրիայում «անօդաչու թռչող սարքերի և հրթիռների  միջոցով»։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը, գրում է The Hill-ը։

Աղբյուրի համաձայն՝ թեև չկա որևէ ապացույց, որ Իրանն է հրամայել հարձակումները, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ասում են, որ ամերիկյան զորքերի բոլոր վերջին թիրախներն «իրանական հետք» ունեն:

«Դա ներառում է լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, Իրաքում և Սիրիայում զինված խմբավորումները, ինչպես նաև Եմենի հութիները: Այնպես որ, կարծում եմ՝ արդարացի է ասել, որ երբ տեսնում եք այս խմբերի ակտիվության և հարձակումների աճը, դրանում իրանական հետքեր կան»,- ասել են պաշտոնյաները։

Ռայդերը չի հայտնել հարձակումների ժամանակ վիրավորված ամերիկացի զինծառայողների ճշգրիտ թիվը։

Պենտագոնն այս շաբաթ ուժեղացրել է Իրանի դեմ հռետորաբանությունը։ Երկուշաբթի էլ Ռայդերը հայտարարել էր, որ Իրանն է լիովին պատասխանատու Իրաքում և Սիրիայում հարձակումների համար:

Էմմա Չոբանյան