Իսրայելը հայտարարել է, որ ՄԱԿ-ի պաշտոնյաներին վիզա չի տրամադրելու՝ Գուտերեշի ելույթի պատճառով

Լուրեր

24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ մերժելու է ՄԱԿ-ի պաշտոնյաներին վիզաների տրամադրումը այն բանից հետո, երբ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ երեկոյան ասել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել «վակուումում», գրում է The Times-ը։

«Կարևոր է նաև ընդունել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները չեն եղել վակուումում: Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա հեղձուցիչ օկուպացիայի»,- հայտարարել էր Գուտերեշը։

Իսրայելը բուռն է արձագանքել այս հայտարարությանը, որը, ըստ նրանց, արդարացնում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Թել Ավիվը կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարին հրաժարական տալ:

«Նրա խոսքերի պատճառով մենք կհրաժարվենք վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Մենք արդեն մերժել ենք վիզա տրամադրել հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին»,- այսօր առավոտյան Army Radio-ին ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը:

Նա հայտարարել է, որ «եկել է նրանց դաս տալու ժամանակը»։

Էմմա Չոբանյան