Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է

Լուրեր

16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
Բոլորը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հիվանդանոց տեղափոխվածները հանդիպել են 40-ամյա տղամարդու ծանոթին, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրազենից, դեռևս չպարզված պատճառով, կրակել է կապանցի տղամարդկանց «Honda CRV» մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և ԱԱԾ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրազենային վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նրա հալիձորցի մտերիմը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՍ 74-ՈՒ» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ նշված ինքնաձիգից է կրակոցն արձակվել։

Ժամը 04.42-ին 32-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանել կատարածը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:
32-ամյա տղամարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`