ԱՄՆ-ից F-16-եր են ժամանել Մերձավոր Արևելք․ Ավստրալիան նույնպես զորք է ուղարկում տարածաշրջան

Լուրեր

07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ Ազգային գվարդիայի 119-րդ կործանիչների ավիաջոկատը ժամանել է Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Էսկադրիլիան բաղկացած է F-16 կործանիչներից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնը, սակայն, չի հայտնել, թե կոնկրետ որտեղ է այն տեղակայվելու:

Ռայդերի խոսքով՝ փոխանցումն իրականացվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերին սպառնացող վտանգների զգալի աճի ֆոնին:

«Մենք մոտ ապագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի և անձնակազմի դեմ ավելի զգալի էսկալացիայի հավանականություն ենք տեսնում, որը գալիս է Իրանի վստահված անձանցից և, ի վերջո, հենց Իրանից»,- Ռայդերի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

Պենտագոնի խոսնակը հիշեցրել է, որ վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների և զինվորականների վրա առնվազն 13 հարձակում է տեղի ունեցել։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը չի հապաղի վճռական գործողությունների դիմելու հարցում, եթե անհրաժեշտ լինի տարածաշրջանում իր ուժերն ու շահերը պաշտպանելու համար։

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Ավստրալիան նույնպես զորքեր և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում իր քաղաքացիների և իրավիճակի հետագա վատթարացման հետ կապված մտահոգության պատճառով։

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը ավստրալական ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ներգրավված կլինեն «զգալի թվով» զորքեր, սակայն չի հստակեցրել, թե որտեղ են դրանք տեղակայվելու: