ԱԻՆ-ը շարունակում է համագործակցությունը ԵՄ պատվիրակության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը
Հուլիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և ԱԻՆ ընթացիկ համագործակցությունը և համատեղ ձեռքբերումները աղետների ռիսկի կառավարման ոլորտում, նախանշել հետագա համագործակցության նոր հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին սույն թվականի հունիսի 26-ից 27-ը Հայաստանում տեղի ունեցած՝ ԱՌՆ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմին մասնակցության համար։ «Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված ԵՄ կողմից իրականացվող քաղաքականություններում կարևորվում է աղետների ռիսկի նվազեցումը, քանի որ առանց աղետների ռիսկի նվազեցման չի կարող լինել կայուն զարգացում», – իր խոսքում ընդգծել է նախարար Ռոստոմյանը։Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ ԱԻ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով մի շարք հարցեր։ Համաձայնագրի շրջանակներում արդեն սկսվել է համատեղ Թվինինգ ծրագրի իրականացման գործընթաց, աշխատանքներ են տարվում ԵՄ փորձագիտական գնահատման խմբի հետ։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ ՔԿՌՄ (քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային) հարցերով գերազանցության կենտրոնների հետ համագործակցությանը, «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն» պլատֆորմի շրջանակներում գործող Անվտանգության, ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և քաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի ձևաչափին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանը դեսպանին տեղեկացրել է նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին, ինչպես նաև նշել, որ ԱԻՆ-ը շարունակում է համագործակցել 2018 թ. նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։