Իսրայել-Լիբանան սահմանին բախումներն ուժգնացել են

Լուրեր

06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իսրայելի հետ սահմանակից Լիբանանի Բարամի շրջանում գտնվող զինված խմբավորումների անդամներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գրոհն իրականացվել է այն պահին, երբ խմբավորումներից մեկը փորձել է Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակել։

Առանձին հաղորդագրության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է հակատանկային հրթիռներով իսրայելական Շտուլա բնակավայի գնդակոծության մասին, որը տեղակայված է իսրայելա-լիբանանյան սահմանից ոչ հեռու։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։

Մինչ այդ, Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման և իսրայելական բանակի միջև փոխհրաձգությունների ակտիվացման հետ միասին՝ հարավային Լիբանանի բնակիչները լքում են իրենց տները՝ վախենալով բռնության հետագա աճից: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը գնահատում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո շուրջ 20 հազար լիբանանցի ստիպված է եղել լքել իրենց տները, որոնց մեծ մասը երկրի հարավային շրջաններից է:

Տյուրոսի հարավային քաղաքում հարյուրավոր մարդիկ, ովքեր գնալու տեղ չունեն, ապաստան են գտել հանրակրթական դպրոցներում, որոնք վերածվել են ապաստարանների:

Չնայած անդրսահմանային հրետակոծությունների աճող ինտենսիվությանը՝ բռնությունը մինչ այժմ զսպված է: Սակայն այստեղ շատերը դեռ հիշում են Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև ամիսներ տևած պատերազմի պատճառած ավերածությունները և մտավախություն ունեն, որ պատմությունը կարող է կրկնվել: