«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն

Լուրեր

23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
23.06.2026 | 17:08
Փաշինյանի որոշմամբ ձևավորվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մրցութային հանձնաժողովները
Բոլորը

«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն «ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերի 78 %-ը կգրավադրվի։

Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը հոկտեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել, որի համաձայն «Այու Թելեքոմյունիքեյթիդ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերը գրավադրվելու են «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին։ Գրավադրվում են Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 %, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 %, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 % բաժնետոմսերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ նույն խնդրանքով, սակայն հանձնաժողովը մերժել էր դիմումը։ Որպես մերժման հիմք ներկայացվում էր այն, որ գործարքին ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից գնահատող իրավասու մարմնի կողմից տրվել է բացասական դիրքորոշում: Այժմ, սակայն, ՀԾԿՀ որոշման մեջ նշվում է, որ հայտի առնչությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը Ընկերության շուրջ 78 % բաժնետոմսերը «Արդշինբանկ»-ում գրավադրելու միջնորդության առնչությամբ առարկություններ չունեն։ Այսպիսով՝ մերժման հիմքերը բացակայում են: Հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ գործարքի կնքմանը: Իսկ ի՞նչ գումարի դիմաց է ընկերության բաժնետոմսերը գրավադրվում, որոշման մեջ չի նշվում։

Գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ընկերությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը:

Անժելա Պողոսյան