Ալիևը Բաքվում Թուրքիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
26.02.2026 | 21:51
2025-ին 34 զինծառայողի մահացության դեպք. ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել
26.02.2026 | 21:37
Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են 16 հուշագիր` խորացնելով ռազմավարական գործընկերությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի տարբեր շրջաններում ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք 2023» մարտավարական  զորավարժությունների անցկացման և վարժանքների ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի ու հմտության դրսևորման կապակցությամբ։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կանոնավոր հանդիպումների և շփումների դերը, հատկապես նշվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այս տարվա սեպտեմբերին Նախիջևան կատարած այցի նշանակությունը։

Նշվում է, որ կողմերը նաև անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային ու էթնիկ զտմանը։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Գյուլերի այցն Ադրբեջան կծառայի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդմանը։ Տեղի է ունեցել նաև համագործակցության հեռանկարների փոխանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպումից տարածված լուսանկարից պարզ է դառնում, որ թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, թուրք գեներալ Բախթիյար Էրսայը։

Էմմա Չոբանյան