Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի դիմաց կստանան 15 տոկոսի չափով հավելավճար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին պետական բյուջեից 15 տոկոսի չափով գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոնով՝ յուրաքանչյուր տարի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի՝ 2022 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ մտնելու հանգամանքով: Չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը՝ նրանց ներկա թվաքանակը եւս թույլ չի տալիս վերջիններիս չներգրավվել արտաժամյա աշխատանքում: Հանրային պաշտպանները ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին հերթապահում են, մասնակցում քննչական եւ դատավարական գործողությունների: Նրանք կատարում են արտաժամյա եւ գիշերային աշխատանք, սակայն լրացուցիչ չեն վարձատրվում: «Փաստաբանության մասին» օրենքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացնելով՝ այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նշվել է, որ 15 տոկոս հավելումը հատկացվելու է միայն արտաժամյա աշխատանքի համար` ըստ կատարած աշխատանքի: Գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին այդ հավելավճարը չի տրվելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հանրային պաշտպաններն իրականացնում են սոցիալական կոնկրետ խմբերի իրավունքների պաշտպանությունը: «Քանի՞ հանրային պաշտպան ունենք, որքա՞ն է նրանց միջին աշխատավարձը, որ հասկանանք՝ ինչքա՞ն գումարի ավելացման մասին է խոսքը»,- հետաքրքրվել է պատգամավորը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ հանրային պաշտպանների հաստիքային միավորը 69 է, որից 34-ը Երեւանում են: Մարզերին հատկացված 35 հաստիքային միավորները բաշխվել են դրույքներով, որի արդյունքում կա 58 հանրային պաշտպան: Այսինքն՝ 69 թվակազմով գործում է 92 հանրային պաշտպան: Այս պահին նրանք ստանում են 395.000 աշխատավարձ, նախագծի ընդունման արդյունքում դրան կգումարվի լրացուցիչ 15 տոկոսը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի հանրային պաշտպանի աշխատանքի համար որակյալ կադրերի ներգրավմանը, պահպանմանը, ինչպես նաեւ արտաժամյա եւ գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ ստանալու իրավունքի իրացմանը: Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: