Պետդուման հետաձգել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչումը ՀՀ-ում ռուսաց լեզվի կարգավիճակի բացակայության պատճառով

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ չկա ռուսաց լեզվի կարգավիճակ, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա նշել է, որ «փաստացի այդ օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություն տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ երկրի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։

«Մենք հենց այդ հիմքով էլ կայացնում ենք այլ երկրների ազգային վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում օգտագործելու որոշումը։ Մենք ընդունել ենք նման որոշում Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն այնտեղ սահմանադրորեն ամրագրված է»,- ասել է Վոլոդինը։

Կառավարության նախաձեռնած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։

Նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել Դումայի Տրանսպորտի և տրանսպորտի կառուցվածքի զարգացման հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ Նա նշել է, որ «այս նախաձեռնությունը ներկայում չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»։

Էմմա Չոբանյան