Քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Հան Մինծիեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության բնագավառում հայ-չինական կապերի և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ բոլոր ոլորտներում առկա են ՉԺՀ-ի հետ համագործակցության ամուր կապեր, որոնք ժամանակի ընթացքում ավելի են խորանում: Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը, նշել է՝ հայկական կողմը կարևորում է չինարենի ուսուցման զարգացումը, որի լավագույն վկայություններից են Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերը։

ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է հասկանալ, որ Հայաստանը մշակույթով և պատմությամբ շատ հարուստ երկիր է:

«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 31 տարի առաջ, և այդ ընթացքում համագործակցության բավականին լայն շրջանակ է ստեղծվել: Մասնավորապես՝ կրթական համագործակցությանը երկուստեք մեծ ուշադրություն է դարձվում, ինչը շատ կարևոր է մեզ համար: Շատ ուրախ ենք, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու չինարեն, քանի որ դրանով նրանց առջև նոր հնարավորություններ են բացում: Լեզվական կրթությունը հիմքն է մյուս բոլոր ոլորտների զարգացման: Արդեն իսկ ունենք լավ կադրեր, որոնք հիանալի տիրապետում են չինարենին և թարգմանություններ են իրականացնում»,- ասել է Ծին Վեյը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը չինարենի տարածման և ուսուցման գործում ներդրած շարունակական ջանքերի, ինչպես նաև «Ուրախ չինարեն» դասագրքի թարգմանության և տեղայնացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, չինարենի հանդեպ հետաքրքրությունը մեր երկրում աստիճանաբար մեծացել է: Նա նաև կարևորել է ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը՝ լեզվի ուսուցման գործընթացի արդյունավետ համակարգման առումով:

Անդրադառնալով կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել ավելի մեծ թվով լեզվակիր մասնագետների գործուղումը Հայաստան, հայ մասնագետների շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կարևորվել է չինարեն սովորողների համար ամառային դպրոցների անցկացումը, հայերենով ուսումնամեթոդական նյութերի շարունակական ստեղծումը, ինչպես նաև հայ և չին հեղինակների գրական ստեղծագործությունների թարգմանությունն ու այս նպատակով համապատասխան մասնագետների պատրաստումը:

Երկուստեք անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայագիտական, իսկ Հայաստանում չինագիտական կենտրոնների ստեղծման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: