Քննարկվել են հայ-հունգարական ոլորտային համագործակցության հեռանկարները

Լուրեր

06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացմումը:

«Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ: Հույս ունեմ, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է»,- նշել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Վերջինս ընդգծել է՝ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:

Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութայաին կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: