Իսրայելը ձեզ բարեկամ չի լինի․ Իրանի նախագահը՝ Բայրամովին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որը Թեհրանում էր՝ մասնակցելու նախօրեին անցկացված 3+3 ձևաչափի բանակցություններին, հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Հանդիպմանը Ռաիսին Բայրամովին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ներգրավվել տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանը, գրում է Mehr գործակալությունը։

«Իրանն ընդգծում է տարածաշրջանի հարցերն ու խնդիրները փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը»,- ասել է Ռաիսին՝ ընդգծելով տարածաշրջանային հարցերում արտաքին միջամտությունը մերժելու՝ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը։

Նա նաև անդրադարձել է Իսրայելի և Ադրբեջանի սերտ համագործակցությանը։

«Ես նախկինում նախագահ Իլհամ Ալիևին ասել եմ, որ սիոնիստական ռեժիմը չի լինի ձեր բարեկամը, այն չի լինի բարեկամ որևէ մահմեդական երկրի համար։ Գազայի այսօրվա իրավիճակը դրա վկայությունն է»,- ասել է Ռաիսին՝ նշելով, որ «սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան աջակիցները չեն կարող բարեկամ և համախոհ լինել տարածաշրջանի երկրներին, այլ ընդամենը տարածաշրջանում իրենց շահերն են հետապնդում»։

Ընդգծելով Թեհրան-Բաքու հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ Իրանի նախագահն ասել է․ «Բարեկամ, եղբայրական և հարևան Ադրբեջանի հետ փոխգործակցության, նաև հարաբերությունների մակարդակի բարելավումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքներից է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի կարևոր և հզոր երկրներից է, որը կարևորում է հարգանքը բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, կարևորում է տարածաշրջանի երկրների միջև հարցերի ու խնդիրների լուծումը փոխըմբռնման և փոխգործակցության միջոցով»:

Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովն իր հերթին ասել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններին։

«Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մուտքը տարածաշրջան կանխելու վերաբերյալ Իրանի տեսակետը հավանության է արժանանում Ադրբեջանի կողմից, այդ պատճառով մենք Թեհրանում «Կովկասյան համագործակցության խմբի» հանդիպման անցկացումը գնահատում ենք օգտակար, դրական և կառուցողական»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան