Էմանուել Մակրոնը ժամանել է Իսրայել

Լուրեր

24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Թել Ավիվ՝ համերաշխություն հայտնելու Իսրայելին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը կոչ կանի «պաշտպանել խաղաղ բնակիչներին» Գազայի հատվածում, մինչդեռ Իսրայելն օդային հարվածներ է հասցնում պաղեստինյան անկլավին և պատրաստվում է ցամաքային հարձակման, գրում է AFP-ն՝ վկայակոչելով նախագահի գրասենյակին։

Նախատեսվում են Ֆրանսիայի նախագահի հանդիպումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Բացի այդ, ըստ AFP-ի, Թել Ավիվում Մակրոնը պետք է հանդիպեր ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհված կամ Գազայի հատվածում պատանդ պահված ֆրանսիացի և ֆրանկո-իսրայելցի քաղաքացիների ընտանիքների հետ։

Դատելով Reuters-ի հրապարակած լուսանկարներից՝ այդ հանդիպումը տեղի է ունեցել հենց Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։

Ֆրանսիայի առնվազն յոթ քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։ Ենթադրվում է, որ նրանք բոլորը պատանդառվել են ՀԱՄԱՍ-ի կողմից, սակայն հաստատվել է միայն մեկ ֆրանսուհու գերեվարումը։

Մինչ այս Իսրայել էին ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։