Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Անահիտ Սիմոնյանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, գնահատել վերջիններիս այցն այս իրավիճակում և հույս հայտնել, որ հայ-հունգարական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման նոր բովանդակային մակարդակի կհասնեն։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից, Կառավարության օժանդակության ծրագրերից, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերից։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը շեշտել է, որ տրամադրված են շարունակական համագործակցության։