Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
Բոլորը

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում, որտեղ այսօր տեղի է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի շրջանակում Հայաստանի, Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը։

«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ-ն։

Թուրք պաշտոնյան նշել է, թե Անկարան, իբր, հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին։

«Թուրքիան տարածաշրջանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կողմնակիցն է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Ֆիդանը՝ մատնանշելով 3+3 հարթակի կարևորությունը՝ «միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինչպես են տարածաշրջանի երկրները կարողանում ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»։

Նրա կարծիքով՝ «հուսադրող է, որ վերացվել են տարածաշրջանում համագործակցության և բարեկամության հաստատման խոչընդոտները»։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ կարգավորման գործընթացի և Կովկասում խաղաղության գործընթացի արագացումը կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային կապերի բացմանը։