Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Բայրամովին

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև տեղի է ունեցել զրույց:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում կայացած արտգործնախարարների հանդիպման արդյունքներով:

«Թեհրանում կայացած «3+3» հանդիպման շրջանակում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհին քայլերից մեկն է: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հնարավորություն ունեցան զրուցելու: Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- հայտարարել է Աբդոլլահիանը։

Հիշեցնենք՝ Թեհրանում տեղի է ունեցել ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափի հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը, Արարատ Միրզոյանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վրացական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարության տեքստ, որը, ըստ գերատեսչության պաշտոնական կայքի, ընդունվել է հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով։