Վահագն Խաչատուրյանը և Վիեննի քաղաքապետը քննարկել են Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունները

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Թիերի Կովաքսը Հայաստանում է գտնվում որպես Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց, ով ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մարտին և համագործակցության համաձայնագիր կնքել Սյունիքի մարզի հետ: Այցի ընթացքում Թիերի Կովաքսին ուղեկցում է Վիեննի փոխքաղաքապետ, հայազգի Լևոն Սաքունցը:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության համար:

«Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ հաղթահարվում են բազմաթիվ խնդիրներ, իսկ Ձեր սրտացավ վերաբերմունքը մեծ ոգևորություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թիերի Կովաքսը նախագահ Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել իր այցելության շրջանակներում նախատեսված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի համայնքների միջև տեղային մակարդակում փոխգործակցության խթանման հնարավորություններին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունների և տարբերակների շուրջ: