Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ):

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու համար:

2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել էր մեղադրանք:

«Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն հանցանքը կատարել էր կազմակերպված խմբի կազմում՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենի, նույն ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի և իրավապայմանագրային բաժնի պետի հետ (կոմերցիոն տնօրենի և գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: