Ստամբուլից վերջին 5 տարում 2,2 մլն մարդ է հեռացել տնտեսական ճգնաժամի պատճառով

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 2018-2022 թվականներին Ստամբուլից գաղթել է 2,18 միլիոն մարդ, գրում է Duvar-ը։

2018-ին այս ցուցանիշը կազմել է 596,000 անձ, 2019-ին այն նվազել է մինչև 378,000-ի: Այնուամենայնիվ, հետագա տարիներին արտագաղթի ցուցանիշն աստիճանաբար բարձրացել է՝ 2022 թվականին գերազանցելով 418,000-ը:

Ստամբուլից մեկնողների հիմնական դրդապատճառը «բնակարանային և կենսապայմանների բարելավման» ցանկությունն է, որը կազմել է նշված պատճառների 22,1 տոկոսը:

Նույն ժամանակահատվածում Ստամբուլ է գաղթել մոտ 1,99 միլիոն մարդ։ Մեգապոլիսի բնակչությունը կազմում է մոտ 16,5 միլիոն մարդ, ներառյալ՝ սիրիացի փախստականները, որոնք նկատելի խումբ էին կազմում Թուրքիայի բնակչության մեջ:

Հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ստամբուլում կացության թույլտվությամբ բնակվում էր 576 հազար օտարերկրացի։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր օտարերկրյա բնակիչներն են փախստականներ։

Մինչ տեղացիները լքել են քաղաքը թուրքական լիրայի մոլեգնող արժեզրկման և գնաճի, հետևաբար՝ կյանքի ծախսերի ավելացման պատճառով, շատ հարուստ օտարերկրացիներ սկսել են ապրել Ստամբուլի կենտրոնական թաղամասերում։

Եգիպտոսից, Ուկրաինայից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից շատերը սկսել են մշտական բնակություն հաստատել քաղաքի կենտրոնում, մինչդեռ տեղացիները չեն կարողացել իրենց թույլ տալ դա՝ վարձավճարների կտրուկ բարձրացման պատճառով։

Էմմա Չոբանյան