Իրանում վախճանվել է բարոյականության ոստիկանության կողմից ծեծից հետո կոմայի մեջ ընկած 16-ամյա աղջիկը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանում մահացել է 16-ամյա Արմիտա Գերավանդը, որը կոմայի մեջ էր ընկել մետրոյում բարոյականության ոստիկանության կողմից հնարավոր ծեծից հետո։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցներին։

«Արմիտա Գերավանդի առողջական վիճակի վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ չնայած բուժանձնակազմի ջանքերին՝ նրա ուղեղը մահացել է»,- հայտնել է Tasnim գործակալությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ աղջիկը կոմայի մեջ է ընկել Թեհրանի մետրոյում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Նրա խոսքով՝ մետրոյի «Շոխադա» կայարանում կին սպաներ են մոտեցել Գերավանդին և խնդրել, որ նա կարգի բերի իր հիջաբը։ Դա վիճաբանության է հանգեցրել, որի ժամանակ Արմիդային հրել են։

Իրանի իշխանությունները հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ Գերավանդը հոսպիտալացվել է արյան ճնշման խնդրի պատճառով վնասվածքի հետևանքով։

Իրավապաշտպանները պնդում են, որ անվտանգության ուժերը նրա հարազատներից խլել են հեռախոսները և ստիպել  հաստատել իր վնասվածքի «պաշտոնական վարկածը» պետական ​​լրատվամիջոցներին տված հարցազրույցում։