ԵՄ-ի ԱԳ նախարարները հետաձգել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերի քննարկումը
Քաղաքականություն
23.10.2023 | 17:28Նախատեսված էր, որ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր պետք է քննարկեին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Նշվում էր, որ քննարկումները ղեկավարում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, սակայն հարցի քննարկումը հետաձգվել է։
«ԵՄ արտգործնախարարները պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները իրենց այսօրվա հանդիպմանը, բայց հետաձգեցին հաջորդ ամիս։ Իսրայել-Պաղեստին և Ուկրաինա-ՌԴ թեմայով քննարկումները զբաղեցրին ամբողջ ժամանակը»-X-ի իր էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Ժոզվիակը։