ԵՄ ԱԳ նախարարները քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։ Նշվում է, որ քննարկումները ղեկավարում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«ԱԳ նախարարների խորհուրդը քննարկում կանցկացնի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ՝ կենտրոնանալով անվտանգության պարտավորությունների վրա, մտքեր կփոխանակի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված զարգացումների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարները քննարկել են նաև Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից և Գազայում ծավալվող իրադարձություններից հետո:

Տեղեկացվում է նաև, որ խորհրդի նիստի ավարտին նախարարները կմասնակցեն ԵՄ-Կենտրոնական Ասիա 19-րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ:

ԵՄ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ խորհուրդն այսօր որոշում է ընդունել, որով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը երկարաձգվում են ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայի և նրանց հետ կապ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց, խմբերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների դեմ գործող սահմանափակող միջոցները։

Ներկայում գործող պատժամիջոցների ռեժիմը տարածվում է 14 անձի և 5 խմբի վրա։ Թիրախները ենթակա են ակտիվների սառեցման և ԵՄ մուտքի արգելքի: Բացի այդ, ԵՄ անձանց և կազմակերպություններին արգելվում է միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել պատժամիջոցների ռեժիմի տակ թվարկված անձանց: