Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Կարեն Իսրայելյանի կենսագրությունը

 

Աշխատանքային փորձ

հունիս 2022 – հունվար 2023 ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար

հունվար – հուլիս 2022 Խորհրդական, ԱԳՆ քարտուղարություն

հոկտ․ 2018 – հունվար 2022 Փոխդեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել

օգոստոս 2016 – հոկտ․ 2018 ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ, Երևան

մարտ 2012 – հուլիս 2016 Առաջին քարտուղար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, Վաշինգտոն

փետրվար 2011 – մարտ 2012 ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ, Երևան

մարտ 2010 – փետրվար 2011 Առաջին քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան

սեպտ․ 2006 – մարտ 2010 Երկրորդ քարտուղար, ՄԹ-ում ՀՀ դեսպանություն, Լոնդոն

նոյեմբ․ 2004 – սեպտ․ 2006 Երրորդ ապա երկրորդ քարտուղար, Քաղաքական ծրագրավորման վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան

մարտ – նոյեմբեր 2004 Կցորդ, ԵՄ բաժին, ՀՀ ԱԳՆ, Երևան

2002 – 2004 Կցորդ, Իրանում ՀՀ դեսպանություն, Թեհրան

2000 – 2002 Կցորդ, Ամերիկայի վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան

մարտ – դեկտեմբեր 1998 Առաջին կարգի մասնագետ, արտաքին կապերի վարչություն, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Երևան

Կրթություն

2007 – 2008 Լոնդոնի դիվանագիտական ակադեմիա, Վեսթմինսթերի համալսարան, Դիվանագիտության մագիստրոսի կոչում՝

Սեպտ – դեկտեմբեր, 2005 Ջորջ Մարշալի Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, Գարմիշ-Պարտենկիխեն, Գերմանիա

Հոկտեմբեր 2002 Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ԵՊՀ

1999 – 2002 ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասպիրանտուրա

1994 – 1999 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ

Դիվանագիտական աստիճան Ավագ խորհրդական

Լեզուներ Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի երկու երեխա