Արդարադատության նախարարը վերջին պահին հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հետո փոշմանել․ ԱՆ-ի պարզաբանումը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

 Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախօրեին պետք է մեկներ ԱՄՆ։ Նրա այցն արդեն իսկ նախապատրաստվել էր ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, այնպես էլ ՀՀ ԱԳՆ համապատասխան աշխատակիցների կողմից։ Բնականաբար՝ նաև ավիատոմսն էր ձեռք բերվել՝ շուրջ 1․2 միլիոն դրամ արժողությամբ։ Սակայն թռիչքից հաշված ժամեր առաջ Արդարադատության նախարարը հրաժարվել է մեկնել՝ չեղարկելով կանխավ նախապատրաստված այցը։ Թե ինչու՝ Factor.am-ը փորձեց պարզել Արդարադատության նախարարությունից:

«ՀՀ արդարադատության նախարարը, անմիջական ներգրավվածություն պահանջող անհետաձգելի և չպլանավորված գործով պայմանավորված, ստիպված է եղել առկախել նախապես ծրագրված այցը՝ Վաշինգտոն»,- երեկ մեզ պարզաբանեց Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Մինչ մենք կհստակեցնեինք ավիատոմսի գումարը, այսօր պարզվեց, որ նախարարը որոշել է այնուամենայնիվ մեկնել: ԱՆ ներկայացուցիչը հայտնեց, որ Ա. Զեյնալյանը մեկնելու է այսօր:

«Նախկին տոմսը չեղարկվել է, ձեռք բերված նոր տոմսով ՀՀ արդարադատության նախարարն այսօր կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը՝ ավիատոմսերի չեղարկման հարցի հետ կապված մատնանշելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի 982-Ն որոշմամբ սահմանված կարգը:

Այն է. «Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից կամ հիմնավոր և այլ պատճառի առաջացման դեպքում արդեն իսկ գնված ավիատոմսի պայմանների ժամկետի փոփոխությունների կամ չեղարկումների հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են օպերատորի հետ կնքված պայմանագրի դրույթներով՝ հաշվի առնելով տվյալ ավիափոխադրողի կողմից սահմանված ավիատոմսի սակագնային դասի պայմանները և սահմանափակումները, իսկ դրա հետևանքով առաջացող ֆինանսական կորուստները հիմնավորված են համարվում, եթե նման փոփոխության կամ չեղարկման համար հիմք են հանդիսանում պատվիրատուի կողմից հավաքագրված ողջամիտ ապացույցների, փաստաթղթերի առկայությունը և պատշաճ պատճառաբանված գրավոր եզրակացությունը»։

Այսինքն, կախված նրանից, թե որ ավիափոխադրողից է նախարարությունը տոմսը գնել և տոմսի վերադարձի հետ կապված ինչ սահմանափակումներ կան, պարզ կլինի, թե վճարված շուրջ 1․2 միլիոն դրամի որ մասը կվերադարձվի բյուջե։