Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել․ Վիենի քաղաքապետ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին:

«Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում:

«Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում՝ տեղահանվածներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է, և պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է՝ հայ- ֆրանսիական կապն ավելի ամրացնելու և Ֆրանիսայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,- նշել է Թիերի Կովաքսը:

Հենց այս համատեքստում մեկ օր առաջ, պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է նրա առաջարկած բանաձևը, ըստ որի Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:

Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները: Պարոն Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանին փոխանցեց Լ. Վոքիեի պաշտոնական նամակը, որը մարզպետին և Սյունիքին աջակցելու վերահաստատումն է։

Մարզպետ Ղուկասյանն իր շնորհակալությունը հայտնեց զգալի ֆինանսական օժանդակության հատկացման համար և կարևորեց այն փաստը, որ ռեգիոնի նախաձեռնությամբ մինչև գարուն Սյունիքի բոլոր յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Ֆրանսիայում:

«Հրաշալի է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նաև մարզային ու համայնքային մակարդակում են ամրանում, ինչը խոսում է այն մասին, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում և, որ մեր երկկողմ նպատակները նույնական են», – ասել է մարզպետ Ղուկասյանը:

Բանագնացների այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում մարզի համայնքների ղեկավարների հետ»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: