Քասախի կիրճում բռնությունների և 2 անձի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի վարույթի շրջանակում 11 անձ է ձերբակալվել. ՔԿ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից զեկուցագրեր են ստացվել այն մասին, որ նույն օրը Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ուենցած վիճաբանության մասին ահազանգ ստանալով՝ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր։

«Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչից և նրա որդուց կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով ասֆալտապատ ճանապարհով նշված հանգստյան գոտու ուղղությամբ մոտեցել են 40-50 անձ, որոնց ձեռքերում եղել են քարեր, ջրով լցված շշեր, որոնք նետել են հոր և որդու ուղղությամբ։

Մոտեցող անձինք, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ հակաիրավական գործունեությունը դադարեցնելու օրինական պահանջներին, բռնություն են գործադրել Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչի և նրա որդու նկատմամբ՝ քաշքշել են ոստիկանության աշխատակիցներին։ Նրանց կողմից նետված առարկաներից դիպել են նաև ոստիկանության ծառայողներին։

Մոտեցած անձանցից մի քանիսը 65-ամյա քաղաքացուն քաշելով գցել են գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի ժամանակ վերջինիս որդին ինքնաձիգով մի քանի կրակոց է արձակել։ Դրա հետևանքով Աշտարակ քաղաքի 52-ամյա և ՈՒջան գյուղի 26-ամյա երկու բնակիչ ոտքի շրջանի հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժկենտրոն։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 2 դանակ, 1 ձեռնափայտ և այլ առարկաներ։
Ոստիկանությունից ստացվել է դեպքի վայրում վերցված հանցագործության գործիք հրազենը։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է 11 անձ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։