ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը․ ՏԿԵ փոխնախարարը՝ Դունյա Միյատովիչին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՏԿԵ փոխնախարարն ևու Դունյա Միյատովիչը քննարկել են համայնքների զարգացման, մարդկանց իրավունքների ապահովման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:

«Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերը: Փոխնախարարն ընդգծել է տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։

Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:

Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և Կառավարության ռազմավարությունից:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Կառավարության հաստատած օժանդակության ծրագրերը և նշել, որ Կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր մոնիթորինգ է անցկացվում. կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է:

Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից:

Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: