Թուրքիայի նորաստեղծ ազգայնական կուսակցությունը հայտարարել է Իսրայելի դեմ ջիհադի պատրաստակամության մասին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի նորաստեղծ «Օջակ» (օջախ) կուսակցությունը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի վերջին հարվածների պատճառով «Պաղեստինի համար ջիհադի» պատրաստակամության մասին՝ ուժեղացնելով մահմեդականների միասնականության կոչերը շարունակվող հակամարտության ֆոնին:

Կուսակցությունը ծայրահեղ ազգայնական պահպանողական է, որը ստեղծվել է վերջին ամիսներին: Ճանաչելով Էրդողանի ղեկավարությունը՝ այն չի խորշում իշխող ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) քննադատելուց, որտեղ անհրաժեշտ է:

Կուսակցության Բուրսայի կազմակերպությունը դատապարտել է Գազայի ռմբակոծությունները, իսկ կառույցի ղեկավար Բայրամ Չեթինն ասել է, որ պատրաստ են ջիհադի։

«Ամբողջ աշխարհը Պաղեստինում տեղի ունեցած հարձակումներին հետևում է այնպես, կարծես թատրոն է դիտում: Որպես Բուրսայի կազմակերպություն՝ մենք պատրաստ ենք ջիհադի։ Անմեղ մահմեդականների արյունն այլևս չպետք է թափվի»,- ասել է նա։

Կուսակցության Մարմարայի շրջանի նախագահ Սերքան Քալքանն էլ ընդգծել է վայրագությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:

«Ես պատրաստ եմ ջիհադի։ Իսրայել, պատրաստվի՛ր, քո վերջը եկել է։ Մուսուլման երեխաները ձեզ պատասխանատվության կենթարկեն դրա համար»,- հայտարարել է Քալքանը։

Կուսակցության հիմնադիր Քադիր Ջանփոլաթն իր հերթին վերջերս հայտարարել էր. «Մենք ճանաչում ենք Էրդողանին որպես մեր առաջնորդ, և Թուրքիայի համար նրա ջանքերն արձագանք կգտնեն մեր կուսակցությունում: Այնուամենայնիվ, այս հաստատումը չի խանգարում ԱԶԿ-ի սխալներին անդրադառնալու մեր պարտավորությանը»:

Էմմա Չոբանյան