Իրան-ԱՄՆ. փոխմեղադրանքներ և փոխսպառնալիքներ. VOA

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված հարաբերությունների ներկայումս ավելի սրման ժամանակահատվածում ուժգնանում է նաեւ երկու երկրների նախագահների ու պաշտոնատար մյուս անձանց կողմից հռետորաբանության երանգը. փոխանցում է VOA-ն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե Իրանի կառավարությունը դարձել է մղձավանջ հենց Իրանի ժողովրդի համար: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի վարչակարգի դեմ ամենաբարձր մակարդակով հարձակում սկսելու հնարավորությունը: Նա դաշնակից երկրներին է դիմում Իրանի նկատմամբ ֆինանսական ճնշումներ գործադրելու կոչով:

Ելույթ ունենալով Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարանում` Փոմփեոն խոստացել է առավելագույն կերպով արգելել ֆինանսական միջոցներ ձեռք բերելու եւ դրամը տեղաշարժելու Իրանի իշխանությունների հնարավորությունները:

‘’Այս ընթացքում մեր նպատակն է վերսկսել պատժամիջոցներն ընդդեմ Իրանի բանկային եւ էներգետիկ ճյուղերի: Մենք այս պահին աշխատանքներ ենք տանում Իրանից նավթ ներմուծող երկրների հետ, որ մինչեւ նոյեմբերի սկիզբը այդ ներկրումները գրեթե դադարեցվեն’’, ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Փոմփեոն ասել է նաեւ, թե ԱՄՆ-ի Հեռարձակումների կառավարման խորհուրդը, որը վերահսկում է նաեւ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի աշխատանքները, որոշել է ավալացնել կայանից Իրան հեռարձակվող հաղորդումները: Բացի ինտերնետային հաղորդումներից, կբացվի նաեւ հեռուստատեսային շուրջօրյա կայան պարսկերեն լեզվով:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է Իրանի իր պաշտոնակից Հասան Ռուհանիին ‘’երբեք չսպառնալ ԱՄՆ-ին’’:

‘’Հակառակ դեպքում դուք կկանգնեք այնպիսի հետեւանքների առջեւ, որոնց առջեւ ամբողջ պատմության ընթացքում շատ քչերն են կանգնել: Զգուշացնում եմ ձեզ’’, գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: 

Նա այս խոսքերով պատասխանում է Իրանի նախագահ Ռուհանիի կողմից ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ‘’պետք չէ խաղալ առյուծի պոչի հետ: Դրանից հետո միայն զղջում են’’, ասել էր Ռուհանին:

Ռուհանին ասել էր նաեւ, թե ‘’Ամերիկան պիտի լավ հասկանա, որ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ Իրանի դեմ պատերազմը` մայրը բոլոր պատերազմների’’:

Հիշեցնենք, որ Թրամփը միշտ է խոսել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային համաձայնագրի դեմ: Այս գործարքի արդյունքում ԱՄՆ-ը ապասառեցրել էր Իրանին պատկանող միլիարդավոր դոլարներ, միջուկային իր ծրագրից հրաժարվելու Իրանի խոստումների դիմաց:

Թրամփի վարչակազմը սակայն Իրանը համարում է ապակայունացնող ուժ Մերձավոր Արեւելքում, եւ գտնում, որ գործարքի արդյունքում Իրանը ստացել է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն ավելի խորացնելու հնարավորություն: Հիշեցնենք, որ Իրանը մեծ թվով զորքեր է տեղակայել Սիրիայում, ինչը մեծապես անհանգստացնում է Վաշինգտոնին:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ Թրամփի թվիթերյան սպառնալից խոսքերին, Իրանի հեղափոխական պահակազորի հրամանատանրներից գեներալ Ղոլամ Հուսեին Ղեիբփարվարն ասել է, թե Թրամփի այս խոսքերը ‘’հոգեբանական պայքարի ձեւ է’’: Նա չի կարծում, որ Թրամփն Իրանի դեմ կդիմի ռազմական գործողության:

Իրանն աշխարհում ամենախոշոր նավթարդյունահանողներից մեկն է: Նավթի արտահանումները տարեկան կազմում են միլիարդավոր դոլարներ: Սակայն այստեղ այսօր նկատվում են տնտեսական ճնշամիջոցների հետեւանքները: Սկսվել են նաեւ բողոքի լայնածավալ գործողություններ, երբ այստեղ շարունակում են բարձրանալ գները, շարունակում է արժեզրկվել իրանական ռիալը: