Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020 թվականի հունվարի 30-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ:

«Մ.Ս.-ն, 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, Նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը ծախսվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում Գեղասահքի հավաքականի թիմի երեք մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել:

Բացի այդ, Մ.Ս.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և 2021 թվականի հոկտեմբերի 10-ին նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի անձնական մարզիչներ: Արդյունքում՝ 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, Նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:

Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ Ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ: Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ: Ա.Ա.-ն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին:

Այսպիսով, «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մ.Ս.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն 290 հազար դրամ, որից 5 մլն 880 դրամը՝ իր որդու՝ մարզիչ է.Դ.-ի օժանդակությամբ, իսկ 3 մլն 360 հազարը ՝ մարզիչ Ա.Ա.-ի օժանդակությամբ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (2 դրվագ):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է Մ.Ս.-ի և վերջինիս որդի Է.Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: