Ուկրաինան հայտարարել է Ավդեևկայի տարածքում Ռուսաստանի խոշոր կորուստների մասին

Լուրեր

24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ամենօրյա զեկույցում նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական բանակը ոչնչացրել է ռուսական զրահատեխնիկայի զգալի քանակություն և կենդանի ուժ։ Ուկրաինական աղբյուրները գրում են, որ այդ կորուստները կապված են Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա քաղաքի շրջանում իրականացված հարձակման հետ, ուր ռուսական բանակը հոկտեմբերի կեսերից փորձում է ներխուժել մեծ ուժերով։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ երկօրյա անդորրից հետո ռուսական բանակը վերսկսել է գրոհները Ավդեևկայի շրջանում։

«Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները և չի հրաժարվում Ավդեևկայի շրջափակման փորձերից»,- հայտնում են ուկրաինացի զինվորականները։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով, որը դեռևս չի հաստատվել կամ հերքվել անկախ աղբյուրներից, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի ամբողջ երկայնքով ոչնչացվել է 120 ռուսական զրահամեքենա, 55 տանկ և 29 հրետանային համակարգ (ոչ միայն Ավդեևկա): Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուս զինվորական անձնակազմի մեծածավալ կորուստների մասին. օրական, ըստ այդ զեկույցի, դրանք կազմել են 1380 մարդ (չնայած այն հանգամանքին, որ ուկրաինացի զինվորականների նախորդ օրերի պաշտոնական զեկույցներում կորուստները գնահատվել են 600-800 մարդ):

Ավդեևկայի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բարաբաշը ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ուկրաինական ուժերը քաղաքի տարածքում ոչնչացրել են մոտ 500 միավոր ռուսական տեխնիկա։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ դեռևս հնարավոր չէ արժանահավատորեն որոշել, թե որքանով են նման հայտարարությունները համապատասխանում իրականությանը։ Անցած շաբաթվա ընթացքում սոցցանցերում իսկապես հայտնվել են ոչնչացված ռուսական տեխնիկայի մի քանի տեսանյութեր, սակայն ճշգրիտ թիվը դժվար է դատել։