«Մենք չենք ընդունում նման տոնայնությունը ՌԴ-ի և մեր նախագահի նկատմամբ»․ Պեսկովը՝ Պուտինին ՀԱՄԱՍ-ի հետ համեմատող Բայդենի հայտարարության մասին

Լուրեր

24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի մասին, որում նա համեմատություններ է անցկացրել Պուտինի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պեսկովն ասել է, որ Կրեմլը «չի ընդունում նման տոնայնությունը» ՌԴ նախագահի նկատմամբ, գրում է Meduza-ն։

«Տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների, պետական ​​պաշտոնյաների ելույթներում շատ են էմոցիաները։ Բայց նման հռետորաբանությունը դժվար թե հարմար է պետությունների պատասխանատու ղեկավարներին։ Նման հռետորաբանությունը նաև ընդունելի չէ մեզ համար։ Մենք չենք ընդունում նման տոնայնությունը Ռուսաստանի Դաշնության, մեր նախագահի նկատմամբ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, թե Բայդենի խոսքերից հետևում է, որ ԱՄՆ-ը «կշարունակի փորձել ճնշում գործադրել և զսպել ՌԴ-ին»։ Ըստ Պեսկովի՝ այդ ջանքերն ապագայում էլ «կլինեն քիչ արդյունավետ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ՀԱՄԱՍ-ին և Պուտինին նույն հարթության վրա էր դրել՝ ասելով, որ երկուսն էլ ցանկանում են ոչնչացնել հարևան ժողովրդավարական երկիրը, և դա հենց այն է, ինչ Միացյալ Նահանգները պարտավոր է կանխել, քանի որ այն մնում է ազատության ու ժողովրդավարության փարոս ամբողջ աշխարհի համար։

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր տեսակի սպառնալիքներ են, բայց նրանց ընդհանրությունն այն է, որ նրանք ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

Էմմա Չոբանյան