ԱՄՆ-ը սկսել է Ուկրաինայի համար նախատեսված արկերը մատակարարել Իսրայելին․ իսրայելական աղբյուր

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը ԱՄՆ-ից կստանա մի քանի տասնյակ հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, որոնք ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից առաջ Պենտագոնը պատրաստվում էր փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին Axios-ին հայտնել են իսրայելցի երեք պաշտոնյաներ։

Աղբյուրների խոսքով՝ զինամթերքն անհրաժեշտ է եղել Իսրայելի պաշտպանության բանակին Գազայի հատվածում ցամաքային գործողության, ինչպես նաև ռազմական հակամարտության սրման և այնտեղ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման մուտքի դեպքում։

Պենտագոնից պարբերականի զրուցակիցները բացառել են, որ հրետանային արկերի փոխանցումն Իսրայելին անմիջապես կազդի օկուպացված տարածքներում ռուսական բանակին դիմակայելու՝ Ուկրաինայի կարողության վրա։

«Մենք վստահ ենք, որ կարող ենք աջակցել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին իրենց պաշտպանական կարիքների հարցում»,- ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը: