Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է ՀՖՖ-ի նկատմամբ «Շիրակ» ՖԱ-ի միջնորդությամբ կայացրած իր որոշումը

Լուրեր

10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը
 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են: Համենայնդեպս ներպետական դատական ատյաններում:

Տեղեկացրել էինք, որ ս. թ. մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը եւ որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը վերացնելու միջնորդությունը ներկայացրել էր մի շարք հիմնավորումներով: Միջնորդության մեջ ՀՖՖ-ն մասնավորապես նշել է, – «ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն ազգային ֆեդերացիաների որոշումները կարող են կասեցվել բացառապես ՖԻՖԱ-ի կամ Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի քաղաքականության հիմնադրույթներից է ֆուտբոլի տարանջատումը պետական ինստիտուտների միջամտությունից, մինչդեռ սույն գործով որոշում է կայացրել ՀՀ պետական դատարանը: ՀՀ դատարանի նման պրակտիկան հղի է հայկական ֆուտբոլի համար խիստ անցանկալի հետեւանքներով ընդհուպ մինչեւ միջազգային մրցաշարերում ՀՀ հավաքական թիմերիր որակազրկումը»:

Օրեր առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավոր՝ Ռ. Վարդազարյանի նախագահությամբ, քննարկել է ՀՖՖ միջնորդությունը եւ այն բավարարել ամբողջությամբ: Նոր որոշմամբ Ռ. Վարդազարյանը վերացրել է 17.05.2018 թ. իր իսկ կայացրած որոշումը: Հետաքրքիր է, որ իր օգտին կայացրած որոշումը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել նաեւ «Շիրակ» ՖԱ–ն: Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները ավելորդ են: