Մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագիրը

Լուրեր

06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Ծրագրի շրջանակում հանրային ծառայողների համար «Նոր Երևան» թաղամասում առանձնացվել են ընդհանուր 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք բաշխվելու են 2 փուլով: Առաջին փուլով նախատեսվում է բաշխել 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլով՝ 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի:

Քաղաքաշինական ներդրումային ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով բնակարանային շինարարությունը խթանելու պետության հանձնառությունը, հանրային ծառայողների շրջանում լայն արձագանքը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճը:

Տեղեկացնենք, որ առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեի կայքում www.minurban.am  և ֆեյսբուքյան էջում կհրապարակվի ծրագրին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվելու է բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով: