Ղազախստանը հերքում է պատժամիջոցների պատճառով ՌԴ արտահանման արգելքը

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ղազախստանը հերքել է Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման արգելքի մասին տեղեկությունը՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արեւմտյան պատժամիջոցների հետ։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է տարածել Ղազախստանի Առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։

«Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանին 106 տեսակի ապրանքների վաճառքի արգելքի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության վերաբերյալ Ղազախստանի Առևտրի և ինտեգրման նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ դա ճիշտ չէ։ Ղազախստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթներին լիովին համապատասխան։ Հակառուսական պատժամիջոցների հետ կապված Ռուսաստանի Դաշնություն որևէ ապրանքի արտահանման արգելք չի սահմանվել»,- ընդգծել է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ արտահանման հսկողության ենթակա, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների առևտուրն իրականացվում է Ղազախստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

«Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ նման ապրանքների առնչությամբ անհրաժեշտ է ստանալ համապատասխան լիցենզիա արտահանման, ներմուծման և տարանցման համար։ Արտահանման վերահսկողությունը պատկանում է ազգային իրավասությանը, որը նախատեսված է նաև ԵՏՄ մասին պայմանագրով»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այստեղ նաև պարզաբանել են, որ 106 տեսակի ապրանքներ, որոնց մասին ավելի վաղ նշել էր Ղազախստանի առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաևը, ներառված են երկակի նշանակության ապրանքների ցանկում։