Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ն ու Պուտինը հաղթեն. Ջո Բայդեն

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչները և Պուտինի պես բռնակալները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր համաքաղաքացիներին հեռուստաուղերձում բացատրելով, թե ինչու է ԱՄՆ Կոնգրեսից խնդրում միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Իսրայելին և Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բայդենը, որը ՀԱՄԱՍ-ին և Պուտինին նույն մակարդակի վրա է դրել, ասել է, թե երկուսն էլ ցանկանում են ոչնչացնել հարևան ժողովրդավարական երկիրը, և դա հենց այն է, ինչ Միացյալ Նահանգները պարտավոր է կանխել, քանի որ այն մնում է մեծ ազգ և ազատության ու ժողովրդավարության փարոս ամբողջ աշխարհի համար։

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր տեսակի սպառնալիքներ են, բայց նրանց ընդհանրությունն այն է, որ նրանք ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է Կոնգրեսին խնդրել անհապաղ 100 միլիարդ դոլար ռազմական օգնություն հատկացնել դաշնակիցներին։ Այս փաթեթի մեծ մասը կուղղվի Ուկրաինային և Իսրայելին, մի մասը՝ Թայվանին և այլ դաշնակիցների: