Վաչագան Ղազարյանն այսօր ազատ արձակվեց․ 1 մլրդ գրավը վճարեցին
Հասարակություն
24.07.2018 | 15:49ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող 1 միլիարդ դրամ գրավը վճարել են։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Վաչագան Ղազարյանի համար սահմանված 1 մլրդ դրամ գրավը վճարվել է, և նա արդեն ազատության մեջ է»,- ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ օրերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Վաչագան Ղազարյանի համար պահանջվող գումարը վճարելու պատրաստակամություն է հայտնել սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Լուրն ավելի ուշ Թաթուլյանը հերքել էր։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է ապօրինի հարստանալու և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով։
Աղավնի Սուքիասյան