Արգիշտի Քյարամյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հանգամանքները

Լուրեր

30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր անձանց հումանիտար հիմնահարցերի, առաջնային իրավունքների հնարավորինս ապահովմանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ լիարժեք և փաստարկված պատկերացումների ձևավորմանը։

Տիկին Միյատովիչը հայտնել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է և նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակչությանն էթնիկ զտումների, բռնի տեղահանության ենթարկվելու քրեաիրավական խնդիրները, արցախցիների կենսական իրավունքների պաշտպանության հիմնահարցերը։

Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեում ներկայումս իրականացվող լայնածավալ քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու պլանավորվածության, դրա իրականացման շրջանակներում իրենց բնօրրան-հայրենիքում էթնիկ հայության հետագա կենսապահովումն անհնարին դարձնելուն, սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական հարձակում և բռնի տեղահանություն իրականացնելուն, այդ ամենի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների, անձանց գերեվարումների, էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, դիերի անարգման վերաբերյալ։

Արգիշտի Քյարամյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար մարդ, կյանքը փրկելու նպատակով տեղահանվել և Հայաստան են տեղափոխվել գործնականում երեք օրվա ընթացքում՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունը, ինչը ևս էթնիկ զտման ակնառու դրսևորում է։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանության ընթացքում Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքներին, դրա արդյունքում անհետ կորած անձանց որոնման աշխատանքների շարունակման, քննչական գործողություններ իրականացնելու անհնարինության հանգամանքին։ Անդրադարձ է կատարվել 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում անհետ կորած, ինչպես նաև՝ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անձանց խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ։