Լևոն Քոչարյանին 1 ամսով կալանավորելու որոշումը մնաց անփոփոխ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը մերժել է։ Մերժվել է նաև Դատախազության բողոքը, որով դատախազը պահանջում էր Քոչարյանին ոչ թե մեկ, այլ երկու ամսով կալանավորել։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Ալեքսադր Կոչուբաևը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, ապա՝ սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել։

Նա մեղադրվում է Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, մեղադրանքը չի ընդունում․ պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։

Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել նրա պաշտպանները։ Մինչ դատավոր Մհեր Արղամանյանը կկայացներ բողոքի վերաբերյալ որոշումը՝ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն, որը Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր բավարարել է։

Արաքս Մամուլյան