ՌԴ-ն դուրս է եկել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից

Լուրեր

22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) շրջանակային կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր խորհրդարանի կողմից: Փաստաթուղթը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Սեպտեմբերի վերջին Պուտինը Պետդումա է ներկայացրել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիայից դուրս գալու մասին օրինագիծը, որը հոկտեմբերի 10-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունվել է ստորին պալատի կողմից, իսկ հաջորդ օրը հավանության է արժանացրել Դաշնության խորհուրդը։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2022 թվականի սեպտեմբերին էապես սահմանափակել է ռուս փորձագետի լիազորությունները կոնվենցիայով մասնակից երկրների պարտավորությունների կատարումը վերահսկելու համար ստեղծված հանձնաժողովում։
«Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է նաև որոշումների մշակմանը մասնակցելու և ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին՝ արտերկրում ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերը վերահսկելու հնարավորությունը»-ասված է հիմնավորման մեջ։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ կոնվենցիայից դուրս գալը Ռուսաստանի Դաշնությանը թույլ կտա «խուսափել խտրական վերաբերմունքից» Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի շրջանակներում։