Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Լիբանան
Քաղաքականություն
19.10.2023 | 17:58Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի այցելել է Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գերմանական զորախմբին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունը Իսրայելի հետ սահմանին հրեական պետության և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի բռնկումից հետո։
Անցյալ կիրակի հրթիռը հարվածել էր Լիբանանի հարավում գտնվող UNIFIL առաքելության շենքին: Զոհեր և վիրավորներ չէին գրանցվել։ Այս լարվածության պայմաններում Գերմանիան լրացուցիչ 140 զինվոր է ուղարկել տարածաշրջան: