Հարավային Կորեան ՌԴ-ին սպառնացել է պատժամիջոցներով, եթե վերջինս ռազմական տեխնոլոգիաներ փոխանցի ԿԺԴՀ-ին

Լուրեր

22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
Բոլորը

Հարավային Կորեան կդիմի պատժամիջոցների Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ, եթե Մոսկվան ռազմական տեխնոլոգիաներ փոխանցի Փհենյանին, հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարար Կիմ Յոնգ Հոն։
«Եթե Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ռազմական տեխնոլոգիաներ առաջարկի, դա լուրջ վտանգ կստեղծի Հարավային Կորեայի անվտանգության համար։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք ԱՄՆ-ի և այլ երկրների հետ միասին դիմել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ խիստ պատժամիջոցների»,- ասել է Կիմ Յոնգ Հոն Yonhap News TV-ին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Ուկրաինայի հարցում Հարավային Կորեայի դիրքորոշումը չի փոխվել։ Սեուլը Կիևին զենք չի մատակարարում, բացի այդ չի դիտարկում «Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանումը»։

Սեուլը հավաստի է համարում Վաշինգտոնի տեղեկությունն այն մասին, որ Փհենյանը զենք է տեղափոխում Մոսկվա։