Բաքուն դժգոհել է Իսպանիայի ու Նիդերլանդների խորհրդարանների բանաձևերից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն իր դժգոհությունն է հայտնել Իսպանիայի ու Նիդերլանդների խորհրդարանների ընդունած որոշումներից, որոնցով դատապարտվում են Արցախի դեմ Բաքվի իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը։

Ադրբեջանի և Իսպանիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը «կտրականապես մերժում և կտրականապես դատապարտում է» Իսպանիայի Սենատի ընդունած  հայտարարությունը։

«Իսպանիայի Սենատի ընդունած հայտարարության տեքստը հստակ ցույց է տալիս, թե որքանով է այն հեռու տարածաշրջանում առկա իրողություններից և հիմնված է հայկական լոբբիի ապատեղեկատվության վրա։ Ադրբեջանի և Իսպանիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը խիստ բողոք է հայտնում Իսպանիայի Սենատի այս հայտարարության դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք,որ հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն:

Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը խիստ բողոք է հայտնել նաև հոկտեմբերի 12-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը։ Բաքուն այն ընկալում է, «որպես Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում ժողովրդավարական արժեքների փլուզման վառ օրինակ»։

Հավելենք, որ Նիդերլանդների խորհրդարանը երկու միջնորդություն էր ընդունել Արցախում էթնիկ զտումների և Հայաստանին ռազմական օգնության տրամադրման հետ կապված։