Աբդոլահիանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նախարարական նիստի շրջանակներում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, հանդիպել են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցության, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նշվել է վերջին շրջանում երկկողմ շփումների և երկկողմ տնտեսական հանձնաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպումների կարևորությունը։

Բայրամովը նաև պատմել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև հայաթափված Արցախում Բաքվի կողմից իրականացվող աշխատանքերի մասին։

Նա նշել է, թե Ադրբեջանը վճռական  է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում և խրախուսելու տարածաշրջանային համագործակցության զարգացումը։