Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով

Լուրեր

30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով: Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում է որոշումը հրապարակել` շուրջ 14 ժամ տևած միջնորդության քննությունից հետո 30 րոպեով առանձին սենյակ (ըստ նախկին քրեական դատավարության օրենսգրքի` խոհրդակցական սենյակ) հեռանալուց հետո: Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը:

Լևոն Քոչարյանը մեղադրվում է Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել: Նա արգելանքի էր վերցվել սեպտեմբերի 22-ին, և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել մեկ ամսով, այսինքն` այս ժամկետը լրանում է հոկտեմբերի 22-ին: Այսօր հոկտեմբերի 19-ն է, այսինքն` Քոչարյանի մեկամսյա կալանքի ժամկետի ավարտին դեռևս 3 օր կա, սակայն Մասիս Մելքոնյանը երեկ, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, չի հետաձգել նիստը և միջնորդությունը, փաստորեն, քննել է մինչև գիշեր:

Դատավորի նման շտապողականության պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ այսօր Լևոն Քոչարյանի խափանման միջոցի գործով ևս մեկ որոշում է սպասվում` Վերաքննիչ դատարանից:

Մասնավորապես` Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանները ներկայացրել են բողոք, որի վերաբերյալ որոշումը դատավոր Մհեր Արղամանյանը պետք է հրապարակի այսօր:

Եթե Արղամանյանն ավելի վաղ հրապարակեր դատական ակտը, և օրինակ, որոշեր բեկանել Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշումը, կստեղծվեր իրավիճակ, որ Մասիս Մելքոնյանը քննում է Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն այն դեպքում, երբ նրան առաջին անգամ կալանավորելու որոշումը բեկանվել է:

 

Արաքս Մամուլյան