Փաշինյանի ուղերձը Եվրոպային. ուր է ուղղված ՀՀ արտաքին վեկտորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հայտարարությունը, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով, քաղաքական վեկտորի փոփոխության մասին է։ Վարչապետը մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում պնդում էր, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում՝ միևնույն ժամանակ պարբերաբար տարբեր հարթակներից կոշտ քննադատելով ռուսական կողմին և խաղաղապահ զորախմբին։

«Ես կարծում եմ՝ իր այս հայտարարությունն ուղերձ է, որ ինքը պատրաստ է, այսպես ասած, արտաքին քաղաքական վեկտորը փոխել և Եվրոպայից փորձում է ինչ-որ ազդանշաններ ստանալ»,- կարծում է Խաչատրյանը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն էլ է վստահ, որ Փաշինյանի այդ հայտարարությունն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին է, միայն թե, ըստ նրա, Հայաստանի վարչապետը շատ նրբորեն և զգուշավոր է մոտենում այդ հարցին։

«Գուցե նա փորձում է առանց ցնցումների անել դա, բայց պետք է գիտակցել, որ Կրեմլում նստած մարդիկ միամիտ չեն»,- ընդգծում է Միսկարյանը։

Սա թեև արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հայտարարություն էր, բայց, ըստ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի, ոչ այս պահի համար, ավելի շատ հեռանկարային հայտարարություն էր։

Եվ մինչ երեկ Փաշինյանի ելույթից հետո եվրոպացի պատգամավորները հոտնկայս ծափահարում էին, այսօր Մոսկվան ՀՀ վարչապետի հայտարարությունը գնահատել է որպես «սադրիչ ու անպատասխանատու»: Ռուսական կողմին, հավանաբար, դուր չի եկել Փաշինյանի` անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործության մասին հայտարարությունը: Փաշինյանն առանց անուններ տալու էր դժգոհում դաշնակիցներից՝ որևէ անգամ չհիշատակելով Ռուսաստանին։

«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- ելույթում շեշտել է վարչապետը։

«Փաշինյանը գնում է Զելենսկու ժանապարհով»․ Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրն այսպես է գնահատել ՀՀ վարչապետի ելույթը պետական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։ Պաշտոնյան, որի անունը գործակալությունը չի հրապարակում, հայտարարել է, թե «Հայաստանը փորձում են դարձնել Ուկրաինա 3»։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանը սխալ ճանապարհով է գնում։

«Փոխարեն ինքը տանի համագործակցային քաղաքականություն, տանում է հակասությունների վրա հիմնված քաղաքականություն ու փորձում է պտուղներ քաղել, բայց երկու աթոռի վրա չեն նստում․ շատ ռիսկային քաղաքականություն է վարում»,- ասում է Արթուր Խաչատրյանը։

Ու թեև փորձագետները պնդում են, որ Փաշինյանի վերջին ելույթը հենց արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին էր, այս պահին Հայաստանը փաստացի շարունակում է լինել ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ, շարունակում են գործել նաև Ռուսաստանի հետ բոլոր միջպետական համաձայնագրերը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ այսօր հայտարարել է, թե այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկում և խոսակցություն չկա, վեկտորի փոփոխության հարց էլ չկա, որովհետև վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, Հայաստանի անկախության և ինքնիշխանության ապահովում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան